Տեղեկատվական նյութ

Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության նախարարի մեկնաբանությունը Լեռնային Ղարաբաղի հրադադարի 20 ամյակի կապակցությամբ

Եվրոպայի նախարարը կոչ է անում բոլոր կողմերին նոր ջանքեր գործադրել՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հինմնական լուծում

Սույնը հրապարակվել է 2010 to 2015 Conservative and Liberal Democrat coalition government բաժնում
Foreign Office Minister David Lidington

Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը մայիսի 12-ի իր ելույթում ասել է.

«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին: Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:

Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք սրտի այսօր այդ իրավիճակը չէ:

Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ:

Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել խաղաղության համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար:»

Հավելյալ տեղեկություն

Follow Foreign Office Minister David Lidington on twitter

Follow the Foreign Office on twitter

Follow the Foreign Office on and

Media enquiries

For journalists

Updates to this page

Հրապարակվել է՝ 12 May 2014
Վերջին թարմացումը՝ 12 May 2014 show all updates
  1. Added translation

  2. First published.